Գլխավոր էջ | Իրան | Իրանը նախազգուշացրել է ԵՄ-ին միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման մասին

Իրանը նախազգուշացրել է ԵՄ-ին միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման մասին

By
Իրանը նախազգուշացրել է ԵՄ-ին միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման մասին

Իրանը սեպտեմբերի 6-ին միջազգային «վեցնյակի» միջնորդների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների և Գերմանիայի) հետ 2015-ի հուլիսին կնքված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPO) շրջանակում ստանձնած պարտավորությունների կրճատման հերթական քայլն արեց: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին, որի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:

Մուսավիի խոսքերով, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ տեղեկացնելով JCPO-ի շրջանակում Թեհրանի պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մեկնարկի մասին:

«Հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօրվանից Իրանը կասեցնում է JCPO-ի ներքո ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը՝ կապված միջուկային ոլորտում հետազոտությունների և զարգացման հետ»,- պարզաբանել է Մուսավին:

Թեհրանն այս քայլը բացատրել է որպես արձագանք միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքներին, Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը, ինչպես նաև եվրոպական երկրների, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրենց պարտավորությունները կատարելու անկարողությանը:

Միևնույն ժամանակ, Իրանը պատրաստ է բանակցություններ վարել գործարքի մյուս անդամների հետ, ընդգծում է Իրանի արտգործնախարարությունը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0