Գլխավոր էջ | Իրան | Զարիֆն անօգուտ է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տիեզերական գերատեսչության դեմ

Զարիֆն անօգուտ է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տիեզերական գերատեսչության դեմ

By
Զարիֆն անօգուտ է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի տիեզերական գերատեսչության դեմ

Իրանի տիեզերական գերատեսչության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անօգուտ են: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ը տարվել է պատժամիջոցներով:

Այդ պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն»,- նախարարի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

ԱՄՆ-ը սեպտեմբերի 3-ին պատժամիջոցներ է սահմանել Իրանի աստղագնացության ինստիտուտի, տիեզերական գործակալության և տիեզերքի հետազոտության կենտրոնի դեմ: Ինչպես պարզաբանվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հայտարարության մեջ՝ «Իրանի քաղաքացիական տիեզերական գործակալության դեմ պատժամիջոցների սահմանումը պայմանավորած է բալիստիկ հրթիռային ծրագրի օժանդակության և զարգացման մասով դրա ակտիվությամբ»։

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին Իրանի տիեզերական գերատեսչությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ դադարելու իրեն որպես Թանոս՝ Marvel-ի պատկերապատումների աշխարհի գերչարագործ ներկայացնել: «Ես նույնիսկ չեմ կարողանում ԱՄՆ-ը գտնել այդ պատկերում, էլ ինչ ասեմ տիեզերքում պատժամիջոցների մասին»,- գրել է Ջահրոմին Twitter-ում և կցել տիեզերական միգամածության նկար:

«Տիեզերքը և պայծառ ապագան պատկանում են բոլորին, այլ ոչ թե ոմանց: Վե՛րջ տուր քեզ ոպես Թանոս ներկայացնել, Դոնալդ Թրա՛մփ»,- հավելել է նա։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0