Գլխավոր էջ | Իրան | Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ

Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ

By
Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել Է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր տեսանկյունից միջուկային գործարքի ամբողջական կատարմանը վերադարձը կախված Է այն բանից, թե մենք չորս ամսվա ընթացքում կստանանք արդյոք վարկ 15 մլրդ դոլարի չափով: Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- Արագչիի խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին սեպտեմբերի 3-ին հայտնել Է, որ Իրանը կարող Է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: «Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել Է պաշտոնյան: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել Է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել Է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»:

Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել Էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել Է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր Է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0