Գլխավոր էջ | Իրան | Իրանը միջուկային գործարքով իր հանձնառությունների կրճատման մասին կարող Է հայտարարել սեպտեմբերի 5-ին

Իրանը միջուկային գործարքով իր հանձնառությունների կրճատման մասին կարող Է հայտարարել սեպտեմբերի 5-ին

By
Իրանը միջուկային գործարքով իր հանձնառությունների կրճատման մասին կարող Է հայտարարել սեպտեմբերի 5-ին

Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունքներ չտան: Այդ մասին հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում):

«Եթե մինչեւ սեպտեմբերի 5-ը (միջուկային գործարքի եվրոպացի մասնակիցների հետ) բանակցություններն արդյունք չտան, ապա մենք կհայտարարենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին»,-Ռոուհանիի խոսքը մեջբերված Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: Նա հավելել Է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»: Նախագահը նշել Է, որ այսօր քննարկման հիմնական թեման իրանական ածխաջրածինների արտահանման հարցն Է:

«Եթե մյուս երկրները կկարողանան մեր նավթը գնել կանխիկ գումարով կամ վարկով, ապա դա կպարզեցնի իրադրությունը, եւ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել (ԳՀՀԾ-ով նախատեսված) պարտավորությունները կատարելու համար»,-ասել Է նա: Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել Էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել Է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր Է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0