Գլխավոր էջ | Իրան | ԱՄՆ-ն Պարսից ծոցը վառոդե տակառի է վերածել․ Զարիֆ

ԱՄՆ-ն Պարսից ծոցը վառոդե տակառի է վերածել․ Զարիֆ

By
ԱՄՆ-ն Պարսից ծոցը վառոդե տակառի է վերածել․ Զարիֆ

ԱՄՆ-ի՝ զենքի վաճառքը Պարսից ծոցի շրջանը վառոդե տայառի է վերածել, որը կարող է ցանկացած պահի պայթել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Press TV-ն։

«Անցած տարի ԱՄՆ-ն տարածաշրջանին 50 մլրդ դոլարի զենք է վաճառել։ Տարածաշրջանի որոշ երկրներ, որտեղ ապրում են մեր երկրի ազգաբնակչության մեկ երրորդից էլ քիչ թվով մարդիկ, ռազմական գնումների համար 87 մլրդ դոլար են ծախսում։ Եկե՛ք համեմատենք՝ անցած տարի Իրանը 16 մլրդ դոլար է ծախսել իր ամբողջ զինված ուժերի համար, իսկ բանակում շուրջ մեկ միլիոն մարդ կա»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ «ԱՄԷ-ն 22 մլրդ դոլար է ծախսել», իսկ Սաուդյան Արաբիան՝ 87 մլրդ։

 

«Եթե դուք խոսում եք տարածաշրջանից ծագող սպառնալիքների մասին, ապա դրանք ծագում են ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, որոնք տարածաշրջանը զենքով են լցնում, ինչն այն պայթյունավտանգ է դարձնում»,-հավելել է Զարիֆը

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0