Գլխավոր էջ | Իրան | Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. փոխնախագահ Էսհաք Ջահան

Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. փոխնախագահ Էսհաք Ջահան

By
Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. փոխնախագահ Էսհաք Ջահան

Իրանը պատրաստ Է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս Է եկել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել Է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ Է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակորեն իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները»,-հայտարարել Է Ջահանգիրին՝ ելույթ ունենալով Կասպիական տնտեսական համաժողովում: Նա նշել Է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում Է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»: «Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, Ամերիկայի կողմից պատժամիջոցների օգտագործումը հսկայական խնդիր Է մեր տարածաշրջանի համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0