Գլխավոր էջ | Իրան | Վերագործարկվել է Անկարա-Թեհրան ուղևորափոխադրող գնացքը

Վերագործարկվել է Անկարա-Թեհրան ուղևորափոխադրող գնացքը

By
Վերագործարկվել է Անկարա-Թեհրան ուղևորափոխադրող գնացքը

Օգոստոսի 14-ից վերագործարկվում է Անկարա-Թեհրան, Թեհրան-Անկարա ուղևորափոխադրումներ իրականացնող գնացքը: Երթուղու շահագործումը դադարեցվել էր 2011-ին՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

2015-ին էլ թուրք-իրանական սահմանի հարակից շրջաններում քրդերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով դադարեցվել էր նաև Վան-Թավրիզ երկաթգծի գործունեությունը, որը դեռ շարունակվում էր Թեհրանի հետ երկաթուղային կապի ընդհատումից հետո:

2019-ի հունիսին նախ վերագործարկվեց Վան-Թավրիզ երկաթուղին, որից հետո էլ, պահանջարկի առկայությամբ պայմանավորված, որոշում էր կայացվել երկարացնել երթուղին Թուրքիայի կողմից մինչև Անկարա, իսկ Իրանի կողմից մինչև Թեհրան:

Առաջին գնացքը Թեհրանից արդեն հասել է Անկարա: Օգոստոսի 14-ից իրականացվելիք ուղևորափոխադրումները կատարվելու են 185 տեղանոց շարժակազմերով և տևելու են 57 ժամ:

Աղբյուր`    Gazetekarınca

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0