Գլխավոր էջ | Իրան | Իրանի ԱԳՆ-ն տարածաշրջանի ղեկավարներին առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել

Իրանի ԱԳՆ-ն տարածաշրջանի ղեկավարներին առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել

By
Իրանի ԱԳՆ-ն տարածաշրջանի ղեկավարներին առաջարկել է չհարձակման համաձայնագիր կնքել

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային առաջնորդներին առաջարկել է երկխոսություն սկսել և չհարձակման պայամանգիր կնքել Միացյալ Նահանգների նկատմամբ վստահության նվազման ֆոնին: Այս մասին Իրանի արտգործնախարարության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

Զարիֆի համոզմամբ «ԱՄՆ-ի հանդեպ վստահության անկումն ակնհայտ է», ինչն արտահայտվել է գոնե այն փաստով, որ Վաշինգթոնը չկարողացավ իր ծրագրում (Պարսից ծոցում նավարկության վերահսկման միջազգային կոալիցիայի ստեղծումը) ներգրավել անգամ իր դաշնակիցներին:

«Տարածաշրջանի երկրները դեռ երկար ժամանակ հարևաններ կմնան նաև ԱՄՆ-ի հեռանալուց հետո: Եկել է ժամանակը, որպեսզի տարածաշրջանի առաջնորդները կենտրոնանան անմիջապես տարածաշրջանային խնդիրների լուծման վրա»,- ասել է Զարիֆը: Իրանցի նախարարի կարծիքով «երկխոսությունն ու ագրեսիան բացառող համաձայնագրի կնքումը (տարածաշրջանի երկրների միջև) լավագույն սկիզբ կլինի այդ ուղղությամբ»:

ԱՄՆ պետդեպարտամենտը հունիսի 24-ին հայտարարել է, որ Վաշինգթոնը կոալիցիա է ստեղծում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ազատ նավագնացության ապահովման համար: Հուլիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջարկել է կոալիցիայում ներառել տարբեր տարածաշրջանների երկրների: Ավելի ուշ եվրոպական երկրները հայտարարել են Հորմուզի նեղուցում սեփական առաքելությունը ստեղծելու մասին, իսկ հուլիսի 31-ին Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվել է, որ Գերմանիան հրաժարվում է միանալ ԱՄՆ-ի նախաձեռնած կոալիցիային:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0