Գլխավոր էջ | Իրան | Ռոուհանին նվազագույն պատասխան միջոցն է համարել Իրանի հրաժարումը միջուկային գործարքի առանձին պարտավորություններից

Ռոուհանին նվազագույն պատասխան միջոցն է համարել Իրանի հրաժարումը միջուկային գործարքի առանձին պարտավորություններից

By
Ռոուհանին նվազագույն պատասխան միջոցն է համարել Իրանի հրաժարումը միջուկային գործարքի առանձին պարտավորություններից

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում առանձին պարտավորությունների կատարումից հրաժարվելը «նվազագույն միջոցն» է: Այդ մասին հունիսի 19-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մի քանի երկրների հայտարարություններին հակառակ, մեր քայլերը նվազագույն միջոցներն են, որոնց մենք դիմել ենք: ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները չեն կատարում համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ISNA գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքը: Նա նշել է, որ «ԳՀՀԾ-ի բովանդակությունը միտված է մնացած աշխարհի հետ Իրանի տնտեսական ու առևտրական կապերը կարգավորելուն»:

Ռոուհանին հավելել է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Վաշինգթոնի հետ, եթե նա շարունակի իր վրա ճնշում գործադրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0