Գլխավոր էջ | Իրան | ՄԱԳԱՏԷ-ում համարում են, որ Իրանը չի խախտում միջուկային գործարքի հիմնական դրույթները

ՄԱԳԱՏԷ-ում համարում են, որ Իրանը չի խախտում միջուկային գործարքի հիմնական դրույթները

By
ՄԱԳԱՏԷ-ում համարում են, որ Իրանը չի խախտում միջուկային գործարքի հիմնական դրույթները

Իրանը կատարում է միջուկային գործարքի կողմից հաստատված հիմնական դրույթները, ուրբաթ հաղորդել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ այդ մասին ասվում է Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եռամսյակային զեկույցում:

Գործակալության տեղեկություններով՝ փաստաթղթում նշված է, որ Իրանը չի չարաշահում համաձայնեցված սահմանափակումները ուրանի արտադրության եւ հարստացման մակարդակի առումով:

Անցյալ տարի հունիսին Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման շուրջ երկրի պոտենցիալի մեծացմանն ուղղված գործընթացի մեկնարկի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իսկ ինչ վերաբերում է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին, 2019 թվականի մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է մայիսի 15-ից միջուկային գործարքի շրջանակներում Թեհրանի պարտավորությունների մի մասի կատարումը դադարեցնելու մասին՝ ի պատասխան դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն եւ հանգամանքին, որ ԳՀՀԾ-ի մասնակիցները չեն կատարում իրենց պարտավորությունները: Մայիսի 20-ին Իրանը հայտարարել է ուրանի հարստացման մակարդակը չորս անգամ մեծացնելու մասին:

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԳՀՀԾ-ի Վաշինգտոնի միակողմիանի դուրս գալու մասին, իսկ նոյեմբերին վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են նավթի գնման արգելքը: Գործարկը կնքվել էր 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային ծրագրերը՝ փոխարենը չեղարկելով ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդի պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից միակողմանիորեն սահմանափակող միջոցառումները:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0