Գլխավոր էջ | Միջազգային | Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

By
Ֆրանսուա Ռոշբլուանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին շնորհավորական ուղերձ է հղել Լուար շրջանի նախկին պատգամավոր, Ֆրանսիայի խորհրդարանի պատվավոր անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հաղորդել են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Չեմ կասկածում, որ շատ արագ կկարողանանք սերտ հարաբերություններ հաստատել Ձեր խորհրդարանի և իմ նախագահած՝ «Ֆրանկոֆոնիան Արցախում» կազմակերպության միջև:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պարտականություններում:

 

Արցախի հանդեպ ունեցած հարգանքներիս և հավատարմությանս հավաստիքով»:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0