Գլխավոր էջ | Միջազգային | ՄԻԵԴ-ը 2004 թ․ հայ սպայի սպանության գործով որոշում կկայացնի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ

ՄԻԵԴ-ը 2004 թ․ հայ սպայի սպանության գործով որոշում կկայացնի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ

By
ՄԻԵԴ-ը 2004 թ․ հայ սպայի սպանության գործով որոշում կկայացնի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ

Մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը 2004թ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ադրբեջանցի սպայի կողմից հայ զինվորի սպանության վերաբերյալ որոշում կկայացնի:

Հայցվորները Հայաստանի երկու քաղաքացի Հայկ Մակուչյանը և այժմ արդեն հանգուցյալ Սամվել Մինասյանն են, որի գործի շարունակությամբ զբաղվում են պարոն Մինասյանի այրին և զավակները:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Ոճրագործի՝ մյուս հայ սպային սպանելու  փորձը ձախողվել էր:

 

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի։ Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0