Գլխավոր էջ | Միջազգային | Ամերիկահայ Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

Ամերիկահայ Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

By
Ամերիկահայ Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna կենսատեխնիկական ընկերության` կորոնավիրուսի պատվաստանյութի դեմ փորձարկումների առաջին փուլն անցել է հաջողությամբ: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Նշվում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ամերիկյան առաջին փորձարկումը ցույց է տվել դրական արդյունք այն բանից հետո, երբ Մոդեռնան հայտնեց իր պատվաստանյութի ներուժի մասին։ Այն փորձարկման մասնակիցների մոտ ձևավորում է իմունային համակարգ, ինչպիսին ունեն  հիվանդությունից ապաքինվածները։ Առաջին փուլին մասնակցել է 45 հոգի, սակայն հակամարմինների վերաբերյալ տվյալները հասանելի էին միայն նրանցից ութի համար: Ընկերությունից հայտնում են, որ կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0