Գլխավոր էջ | Միջազգային | «Եվրատեսիլ-2021»-ը տեղի կունենա Ռոտերդամում

«Եվրատեսիլ-2021»-ը տեղի կունենա Ռոտերդամում

By
«Եվրատեսիլ-2021»-ը տեղի կունենա Ռոտերդամում

«Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը 2021 թվականին կանցկացվի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Այս մասին հայտարարվել է Europe Shine a Light համերգի ուղիղ հեռարձակման ժամանակ, որը տեղի է ունեցել «Եվրատեսիլ» -ի փոխարեն՝ 2020 թ-ին:

«Եվրոպական հեռարձակողների միությունը և Նիդերլանդներում մրցույթի կազմակերպիչները ուրախ են տեղեկացնել, որ իրենք որոշել են 2021 թ.-ին Եվրատեսիլը հյուրընկալել Ռոտերդամում», – ասել են մրցույթի կազմակերպիչները:

«Եվրատեսիլ 2020» միջազգային երգի մրցույթը նախատեսվում էր անցկացնել Ռոտերդամի «Ահոյ» համերգասրահում մայիսի 12-ից 16-ը, սակայն մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով որոշում կայացրեց հրաժարվել միջոցառումն ավանդական ձեւաչափով անցկացնելուց:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0