Գլխավոր էջ | Միջազգային | Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

By
Այսօր Թանգարանների միջազգային օրն է

Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը:

Օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը:

1978 թվականից Թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրում: 1992 թվականից սկսած ամեն տարի տոնն ունի որոշակի թեմա՝ նվիրված թանգարանների գործունեության հարցերին, օրինակ՝ թանգարանային արժեքների  ապօրինի դուրսբերումը:

Այս տարի օրվա թեման է՝ «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն»:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0