Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ Կոլորադո նահանգում թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգում թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

By
ԱՄՆ Կոլորադո նահանգում թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող տեղի թուրքական համայնքի կողմից  ստեղծված «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հիմնադրամը, որի գործունեությունը կապում են նաև թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, կողմ է քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը մարտի 7-ին, տեղեկացնում է Mirror spectator-ը:

MMF-ը երեք տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։ 20 հոգանոց հանձնաժողովը երեք տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

 

«Երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսությունների և քննարկումների են այցելել Օսմանյան և Հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ, վավերագրական ֆիլմեր են նայել»,- ասվում է կազմակերպության կողմից տարածված մամլո հաղորդագրությունում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0