Գլխավոր էջ | Միջազգային | Թրամփն Իրանի առաջնորդներին. Մի սպանեք ձեր ցուցարարներին

Թրամփն Իրանի առաջնորդներին. Մի սպանեք ձեր ցուցարարներին

By
Թրամփն Իրանի առաջնորդներին. Մի սպանեք ձեր ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել՝ դիմելով Իրանի առաջնորդներին։

«Իրանի առաջնորդներին. մի սպանեք ձեր ցուցարարներին։ Հազարավոր մարդիկ արդեն սպանվել կամ բանտարկվել են ձեր կողմից, և աշխարհը հետևում է: Առավել կարևոր է, որ ԱՄՆ-ն է հետևում: Միացրեք ձեր ինտերնետը և թույլ տվեք, որ լրագրողները շրջեն ազատ: Դադարեցրեք Իրանի մեծ ժողովրդի սպանությունը»,-գրել է Թրամփը։

Նշենք, որ այս թվիթից առաջ էլ Թրամփն իր վարչակազմի աջակցությունն էր հայտնել ցուցարարներին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռի՝ Իրանի կողմից պատահաբար  խոցումից հետո Թեհրանում ուսանողների բողոքի ակցիաներ են։

 

Ինչպես գրում է CNN-ը, սոցիալական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում ցուցարարները վանկարկում էին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հեռանա և նրանք, ովքեր պատասխանատու են ինքնաթիռի խոցան համար՝ դատապարտվեն:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0