Գլխավոր էջ | Միջազգային | Կանադան հանդիմանել է ԱՄՆ-ին. GlobalNews

Կանադան հանդիմանել է ԱՄՆ-ին. GlobalNews

By
Կանադան հանդիմանել է ԱՄՆ-ին. GlobalNews

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ իրականացրած գործողության համար, որը սրեց տարածաշրջանում լարվածությունը և դարձավ Կանադայի 57 քաղաքացու մահվան պատճառ։ Այս մասին Թրյուդոն հայտարարել է Global News-ին տված հարցազրույցում:

Թրյուդոն նշել է, որ Միացյալ Նահանգները չի նախազգուշացրել Կանադային՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանելու մտադրության մասին, մինչդեռ Օտտավան ակնհայտորեն գերադասում էր ստանալ նման նախազգուշացումներ:

Նա հավելել է, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածները կենդանի կլինեն, եթե չլիներ տարածաշրջանում լարվածության սրումը: «Կարծում եմ, որ եթե լարվածություն չլիներ, կանադացիները տանը կլինեին՝ իրենց ընտանիքների հետ»,- նշել է Թրյուդոն:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0