Գլխավոր էջ | Միջազգային | Թուրքական լոբբինգի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի վրա ազդելու համար. Ahval News

Թուրքական լոբբինգի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի վրա ազդելու համար. Ahval News

By
Թուրքական լոբբինգի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի վրա ազդելու համար. Ahval News

Նոյեմբերի 13-ին ԱՄՆ ավագ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը կասեցրել էր Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո: Անցյալում թուրքական կառավարությունը միլիոններ է վճարել ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին, որպեսզի կարողանա չեզոքացնել նմանատիպ բանաձևերը: Այս մասին գրում է թուրքական ahvalnews.com կայքը:

 

Համեմատության համար Հայաստանի կառավարությունը քիչ ներդրումներ է արել ԱՄՆ-ում լոբբինգի ոլորտում: Վերջին անգամ լոբբինգի համար ամերիկյան ընկերությանը Հայաստանի կառավարությունը վճարել է 1999 թվականին, գրում է կայքը: Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ճանաչման օգտին լոբբինգը կատարվում է հիմնականում ԱՄՆ-ում տեղակայված, հայկական շահույթ չհետապնդող ընկերությունների կողմից, որոնցից են Ամերիկայի հայկական ասամբլեան (AAA) և ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA):

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևերի ընդունումից անմիջապես հետո «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն» (TASC) հանդես եկավ հայտարարությամբ՝ պալատի որոշումը որակելով որպես «հակաթուրքական հակազդման ռեժիմ»:

TASC-ի ղեկավարությունն ու գործընկերներն ուղիղ կապեր ունեն Էրդողանի շրջապատի հետ և իրենց ազդեցությունն են ունեցել Գրեհեմի կատարած քայլի վրա: Տվյալները ցույց են տալիս, որ չնայած AAA-ի և ANCA-ի որոշ առաջնորդներ ունենում են իրենց քաղաքական ներդրումը, սակայն նրանք այնքան համակարգված չեն գործում, ինչպես TASC-ը, գրում է կայքը:

TASC-ի փոխնախագահ Հալիլ Մութլուն Էրդողանի զարմիկն է: Նա և իր կինը 2016 թվականին 10 800 դոլար են ներդրել Գրեհեմի նախընտրական քարոզարշավի համար: Դա Նրանց կողմից տրված առավելագույն գումարն է եղել, քանի որ ըստ ամերիկյան օրենսդրության՝ նման դեպքում մեկ անձն իրավունք ունի հովանավորել նախընտրական քարոզարշավն ամենաշատը 5400 դոլարով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, Սենատում վետո է կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0