Գլխավոր էջ | Միջազգային | Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Էրդողան

Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Էրդողան

By
Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ Էրդողան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանքեր է գործադրում, որպեսզի լուծի Ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս մասին Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թրամփը ջանքեր է նախաձեռնում, որպեսզի գտնի այդ հարցի ազգային շահերի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված լուծումը։ Այն շրջանակները, որ տրամադրված են Թրամփի դեմ, ամեն ինչ անում են մեր հարաբերությունները փչացնելու համար։ Սա է գլխավոր պատճառը, որ 1915թ իրադարձություններին վերաբերող բանաձևը պատժամիջոցների հետ միասին անցավ Ներկայացուցիչների պալատով»,- Վաշինգտոնից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին քվեարկել էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Փաստաթղթի ընդունմանը կողմ էին քվեարկել 405, դեմ՝ 11 խորհրդարանականներ։ Նույն օրը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել էր երկրի ԱԳՆ։

Սենատոր-հանրապետական Լինդսի Գրեմը նախօրեին հայտարարել է, որ արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0