Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիայում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբի են ձերբակալել

Գերմանիայում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբի են ձերբակալել

By
Գերմանիայում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբի են ձերբակալել

Գերմանիայի իրավապահ մարմիններն օպերատիվ գործողություններ են ձեռնարկել ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր ցանցի բացահայտման համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի 7 քաղաքացիներ Գերմանիայի տարածքում ստեղծել են հանցավոր խումբ՝ ներգաղթյալների առևտրի նպատակով: Նշվում է, որ այդ մարդիկ ապօրինի կերպով Եվրոպա են տեղափոխել 20 ադրբեջանցի ներգաղթյալի և դրա դիմաց ստացել են 3000-ից 10 000 եվրո:

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների նկատմամբ որպես պատիժ կկիրառվի 6-ամսյա կալանք:

Ներքին Սաքսոնիայում, Բրեմենում, Շլեզվիգ-Գոլշտեյնում, Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում, Բրանդենբուրգում և Ռեյնլանդ-Պֆալցում անցկացված գործողությունների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են հանցագործներին պատկանող փաստաթղթեր, տեղեկատվական կրիչներ, մեծ չափով գումար և զենքեր:

Հանցախումբն աշխատողներ է բերել նաև Ուկրաինայից, որպեսզի սեփական գործակալության միջոցով փոխանցի նրանց այլ ընկերությունների: Եկողներին հանցագործները կեղծ եվրոպական անձնագրեր են տվել և օգնել են գրանցվել պետական մարմիններում և ապահովագրական ընկերություններում: Գերմանիա ժամանելը կազմակերպվում էր տուրիստական վիզայով, որպեսզի խուսափեն կացության իրավունքի համար դիմելուց:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0