Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ն չի ցանկանում հրաժարվել սիրիացի քրդերի հետ գործակցությունից

ԱՄՆ-ն չի ցանկանում հրաժարվել սիրիացի քրդերի հետ գործակցությունից

By
ԱՄՆ-ն չի ցանկանում հրաժարվել սիրիացի քրդերի հետ գործակցությունից

ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է Սիրիայի քրդական խմբավորումների հետ երկրի գործակցության ծրագրերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն հրաժարվել Սիրիայի տարածքում քրդական խմբավորումների հետ գործակցությունից։

Վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրապարակավ բանակցություններ է վարել «Դեմոկրատական Սիրիայի ուժեր»-ի ղեկավար Մազլում Քոբանիի հետ։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է կողմերի գործակցությունն ավարտելու մտադրության բացակայությունը։

 

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում մեր քուրդ գործընկերների հետ հարաբերություններին, իհարկե, դրանք կպահպանվեն»,-ընդգծել է նա։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0