Գլխավոր էջ | Միջազգային | Հռոմի պապն աղոթում է ԴԱԻՇ-ի կողմից սպանված հայ կաթոլիկ քահանաների համար

Հռոմի պապն աղոթում է ԴԱԻՇ-ի կողմից սպանված հայ կաթոլիկ քահանաների համար

By
Հռոմի պապն աղոթում է ԴԱԻՇ-ի կողմից սպանված հայ կաթոլիկ քահանաների համար

Հռոմի պապն աղոթում է ԴԱԻՇ-ի կողմից սպանված հայ կաթոլիկ քահանաների համար:

«Ես մտքերով Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հետ եմ, որը պատրաստվում է երեկ սպանված իր քահանաների՝ վանահայր Հովսեփ Պետոյանի և նրա հոր հուղարկավորությանը: Ես աղոթում եմ նրանց, նրանց հարազատների և Սիրիայում բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է նա Twitter-ում:

Հիշեցնենք, որ Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը և նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։

Հոգևորականները սպանվել են ավտոմեքենայում Դեր Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Աբրահամ Պետոյանը տեղում մահացել է, մի քանի րոպե անց մահացել է նաև Հովսեփ Պետոյանը։ Հրաձգության հետևանքով վիրավորվել է եկեղեցու սպասավոր Ֆաթի Սանոնը։ Քրդական Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սպանության պատասխանատվությունը ստանձնել է «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորումը:

ՀՀ ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Դեր Զոր նահանգում ահաբեկչական գործողությունը:

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0