Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանական մամուլ. «Էրդողանը սկսել է կատարել իր ասածները»

Գերմանական մամուլ. «Էրդողանը սկսել է կատարել իր ասածները»

By
Գերմանական մամուլ. «Էրդողանը սկսել է կատարել իր ասածները»

Թուրքիան սկսել է «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման» ձերբակալված անդամներին վերադարձնել նրանց ծագման երկրներ:

Թուրքական մամուլը գրում է, որ այդ գործընթացի մեկնարկը «վախի մթնոլորտ է սփռել» Գերմանիայում և գերմանական մի շարք լրատվամիջոցներ արձանագրել են այն «փաստը», որ «Էրդողանը սկսել է կատարել իր ասածները»:

Նշվում է, որ ԻՊ-ին անդամակցող Եվրոպայի և ԱՄՆ քաղաքացիները արտաքսվում են Թուրքիայից: Դրա հետևանքն է այն, որ ԻՊ-ի անդամ ամերիկացի մի քաղաքացի արդեն արտաքսվել է ու սպասվում է, որ նոյեմբերի 14-ին կարտաքսվի  Գերմանիայի 7 քաղաքացի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը ելույթներում բազմիցս սպառնացել էր, որ եթե ԵՄ-ն շարունակի Թուրքիայի դեմ կոշտ քաղաքականությունը, ապա ԻՊ-ի անդամներին կվերադարձնի իրենց երկրներ` «բացելով դարպասները»:

Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ Թուրքիան որևէ երկրի քաղաքացի հանդիսացող «ԻՊ»-ի ահաբեկչի համար հյուրանոց չէ:

Աղբյուր`    ahaber.com.tr

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0