Գլխավոր էջ | Միջազգային | Էրդողանը կհանդիպի Թրամփին՝ չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Էրդողանը կհանդիպի Թրամփին՝ չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

By
Էրդողանը կհանդիպի Թրամփին՝ չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ հաստատել են առաջիկայում իրենց հանդիպումը։ Այս մասին գրում է euronews-ը։

Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն նոյեմբերի 13-ին՝ Վաշինգտոնում։ Հանդիպումը կլինի Թրամփի հրավերով, ասել են թուրք պաշտոնյաները:

Նշենք, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի երեք պաշտոնյաներ ասել էին, որ Էրդողանը կարող է հետաձգել այցը՝ ի նշան բողոքի՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի ընդունման։

Թուրքական աղբյուրները գրում են, որ Թրամփն ու Էրդողանը ամուր կապեր ունեն՝ չնայած Կոնգրեսում Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական գործողության քննադատությանը, Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգի գնմանը և այլ հարցերի։

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0