Գլխավոր էջ | Միջազգային | Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել` ի հիշատակ թուրքերի կողմից ասորիների ցեղասպանության

Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել` ի հիշատակ թուրքերի կողմից ասորիների ցեղասպանության

By
Գերմանիայում հուշարձան են կանգնեցրել` ի հիշատակ թուրքերի կողմից ասորիների ցեղասպանության

Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում` Փոլհայմում հուշարձան են տեղադրել ի հիշատակ` 1915թ. Օսմանյան կայսրությունում ասորիների դեմ իրականացված ցեղասպանության: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Քաղաքային խորհուրդը Վեցնբորգ-Շտայնբերգի կանաչապատ տարածքում, որտեղ գտնվում է նաև Շրթուսի եկեղեցին 2017թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության հուշարձան կանգնեցնել:

Աղբյուրի փոխանցմամբ` հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը 200 մարդ է մասնակցել:

Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը հանդես է եկել ելույթով:

 

«Այսօր շատ կարևոր օր է: Այս հուշարձանը կանգնեցնում ենք, որպեսզի նման դեպքերը այլևս չկրկնվեն: Խոնարհվում ենք այդ ժամանակաշրջանում բոլոր զոհվածների հիշատակին: Բոլորին հաշտության կոչ ենք անում»,- ասել է քաղաքապետը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0