Գլխավոր էջ | Միջազգային | ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայում ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց

ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայում ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց

By
ԵՄ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Սիրիայում ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց

Թուրքիայի կողմից Սիրիայում հյուսիսում՝ Եփրատի արևելք ընկած սահմանային գոտում, իրականացվելիք ռազմական գործողությունների ֆոնին Եվրամիությունն Անկարային կոչ է արել զերծ մնալ ռազմական ճանապարհով հարցեր լուծելուց:

Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ թեմային անդրադարձած ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչն ասել է. «Եվրամիությունը, հասկանալով հանդերձ Թուրքիայի օրինական անվտանգային մտահոգությունները, հայտարարում է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի ոչ թե ռազմակայն, այլ քաղաքական ճանապարհով»:

Ըստ ԵՄ-ի պաշտոնյայի՝ Սիրիայի հյուսիսարևելքում բռնկվելիք ռազմական գործողությունները վնաս կհասցնեն ոչ միայն տեղի խաղաղ բնակչությանը, այլև ԵՄ-ի աջակցությամբ այնտեղ իրակացվող քաղաքացիական նախաձեռնություններին:

«Մենք Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրներին, որոնց թվում է նաև Թուրքիան, ևս մեկ անգամ կոչ ենք անում բախումները դադարեցնելու ուղղությամբ ավելի շատ նախաձեռնություններ ցուցաբերել, ավելացնել աշխատանքները քաղաքացիական բնակչության անվտանգության և հումանիտար օգնության մուտքի հասանելիության ապահովման համար».-ասել է Կոսիյանչիչը:

Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին, թե ռազմական գործողություններից հետո սիրիացի փախստականները պետք է բնակեցվեն այդ տարածքներում, ասել է. «Մենք կարծում ենք, որ առանց Սիրիայում քաղաքական լուծում ապահովելու անհնար է փախստականներին հետ ուղարկելու համար պայմաններ ստեղծել»:

Վերջում Կոսիյանչիչը տեղեկացրել է, որ Սիրիայի խնդիրը քննարկվելու է նաև հաջորդ շաբաթ տեղի ունենալիք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0