Գլխավոր էջ | Միջազգային | Ինչու են վիրաբույժները մշտապես կապույտ և կանաչ համազգեստ կրում և ոչ թե սպիտակ

Ինչու են վիրաբույժները մշտապես կապույտ և կանաչ համազգեստ կրում և ոչ թե սպիտակ

By
Ինչու են վիրաբույժները մշտապես կապույտ և կանաչ համազգեստ կրում և ոչ թե սպիտակ

Շատերս նկատած կլինենք, որ հիվանդանոցում վիրաբույժների հանդերձը տարբերվում է մնացած բժիշկների հանդերձից: Եթե մենք սովոր ենք բժիշկներին տեսնել սպիտակ հանդերձով, ապա վիրաբույժներինը ՝ կանաչ կամ բաց կապույտ է:

Իրականում ոչ թե վիրաբույժները մտադրված ցանկացել են տարբերվել մնացած բժիշկներից, այլ պարզապես գույների տարբերությունը ունի իր տրամաբանական բացատրությունը:

Մինչև 1914 թ., երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, բոլոր բժիշկները, այդ թվում նաև վիրաբույժները, կրում էին սպիտակ խալաթներ: Պատերազմի պատճառով զոհերի և վիրավորների թիվ ահռելի էր, ինքնըստինքյան, վիրաբույժների գործը շատ: Եվ այդ շրջանի հայտնի բժիշկներից մեկը նկատեց, որ վիրաբուժության ժամանակ սպիտակ հանդերձը խանգարում է աշխատել. երբ վիրահատության ժամանակ հիվանդի շուրջ հավաքվում էին բժիշկները, հանդերձի սպիտակ գույնը խանգարում է կենտրոնանալ, նույնիսկ եթե դա մի քանի վայրկյան է տևում: Իսկ բժիշկի համար նույնիսկ այդ մի քանի վարկյանը կարևոր է վիրահատության ժամանակ չսխալվելու և հիվանդին չվնասելու համար:

Այդ պատճառով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում վիրաբույժները առանձին հանդերձ ունեին, որը կանաչ և կապույտ գույների մեջ էր: Եվ իրականում բավականին ճիշտ որոշում էր, քանի որ այդ գույները հնարավորություն են տալիս մեր աչքի ցանցաթաղանթին ավելի լավ տարբերակել արյան գույները, որը շատ կարևոր է յուրաքանչյուր վիրաբույժի համար:

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0