Գլխավոր էջ | Միջազգային | Էրդողանին «ջերմորեն» են դիմավորել Նյու Յորքում. նրան հիշեցրել են նաև հայերին ծեծելը

Էրդողանին «ջերմորեն» են դիմավորել Նյու Յորքում. նրան հիշեցրել են նաև հայերին ծեծելը

By
Էրդողանին «ջերմորեն» են դիմավորել Նյու Յորքում. նրան հիշեցրել են նաև հայերին ծեծելը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:

Նյու Յորքի բնակիչները նրան «հյուրընկալ» ընդունելություն են ցուցաբերել. քաղաքի փողոցներով անցել են բեռնատարներ, որոնց վրա տեղադրված են եղել պաստառներ, որոնցում մեղադրում էին Էրդողանին Սիրիայում զինված խմբավորումներին աջակցելու մեջ:

Որոշ պաստառների վրա գրված էր. «Էրդողանը ջիհադի ահաբեկիչների կնքահայրն է, ԱՄՆ-ը նրան չի աջակցում»:

Ինքը` Էրդողանը, Նյու Յորքում գտնվելու ընթացքում հասցրել է հայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարչական ցուցահանդեսը բացել և ընդունել «Հրեաների միություն՝ ընդդեմ սիոնիզմի» կազմակերպության պատվիրակությանը: Հանդիպումը փակ է ԶԼՄ-ների համար և տևել է ավելի քան կես ժամ:

Տեղական ԶԼՄ-ները հիշեցրել են 2017-ի մայիսին Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ Ամերիկայի մայրաքաղաքում՝ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ, Էրդողանի թիկնապահները մասնակցեցին ցուցարարների ծեծին, որոնց թվում նաև հայեր էին: Ինքը՝ Թուրքիայի ղեկավարը, միջադեպի վայրից ստացված տեսանյութի համաձայն, անձամբ դիտել է, թե ինչպես են թիկնապահները ծեծում ցուցարարներին:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0