Գլխավոր էջ | Միջազգային | Ֆրանսիան առաջարկում է 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին

Ֆրանսիան առաջարկում է 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին

By
Ֆրանսիան առաջարկում է 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին

Իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գծերի ստեղծման շուրջ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը՝ հաղորդում է Reuters-ը:

Գաղափարի նպատակն է իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գիծ տրամադրել՝ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու, Պարսից ծոցում անվտանգության և տարածաշրջանային անվտանգության հարցով բանակցությունները սկսելու փոխարեն:

Արևմտյան և իրանական աղբյուրների համաձայն՝ Ֆրանսիան առաջարկում է մոտ 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին՝ 2015թ. միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին վերադառնալու փոխարեն:

Եվրոպացի առաջնորդները փորձում են կայունացնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև առճակատումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից:

Երկուշաբթի Փարիզում էր իրանական պատվիրակությունը, որի կազմում էին նավթային և ֆինանսական արդյունաբերության ներկայացուցիչները: Նրանց այցի նպատակն էր հստակեցնել վարկային գծերի մանրամասները, որոնք Իրանին թույլ կտանան պատժամիջոցներից հետո որոշակի առումով «խորը շունչ քաշել»:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոն, որտեղ մասնակիորեն կքննարկի վարկային մեխանիզմը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0