Գլխավոր էջ | Միջազգային | Մակրոնն ընդունել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի մերձեցման իր ջանքերը բավական «փուխր» են

Մակրոնն ընդունել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի մերձեցման իր ջանքերը բավական «փուխր» են

By
Մակրոնն ընդունել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի մերձեցման իր ջանքերը բավական «փուխր» են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունում է, որ Իրանի եւ ԱՄՆ մերձեցման իր ջանքերը բավական «փուխր» են, այնուամենայնիվ, նա տեսնում է կողմերի մերձեցման «հնարավոր ուղին» հակամարտության տասնամյակներից հետո, տեղեկացնում է AP-ը։

Մեկնաբանելով Իրանի ԱԳՆ ղեկավարի հրավերը՝ մասնակցելու յոթնյակի գագաթաժողովին, Մակրոնն ասել է, որ իր ռիսկային դիվանագիտական քայլը օգնել է ստեղծել «օգտակար հանդիպման հնարավոր պայմաններ»։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պետք է «հավասարակշռող ուժի դեր խաղա», եւ նրա ջանքերը թույլ են տվել «լարվածության թուլացման» հույս ունենալ։

Նախօրեին Մակրոնը հույս էր հայտնել, որ ԱՄՆ եւ Իրանի նախագահները առաջիկա շաբաթներին կհանդիպեն։

Թրամփն ասել է, որ դա «իսկապես լավ շանս է», բայց Ռոհանին նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է սկզբում չեղարկի պատժամիջոցները, որոնք մտցվել են Թեհրանի դեմ։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0