Գլխավոր էջ | Միջազգային | Ո՞վ է հրամայել 2008-ի մարտի 1-ին կրակ բացել ցուցարարների ուղղությամբ․ BBC-ի անդրադարձը

Ո՞վ է հրամայել 2008-ի մարտի 1-ին կրակ բացել ցուցարարների ուղղությամբ․ BBC-ի անդրադարձը

By
Ո՞վ է հրամայել 2008-ի մարտի 1-ին կրակ բացել ցուցարարների ուղղությամբ․ BBC-ի անդրադարձը

BBC-ն հասանելիություն է ստացել Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի հետաքննության փաստաթղթերին՝ 2008-ի մարտի 1-ի, երբ Երևանում բողոքի ցույցերի ժամանակ 10 մարդ է զոհվել։

Հետաքննությունը համարում է, որ ցուցարարներին գնդակահարելու հրաման է տվել գեներալ մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի

Բացի այդ, քննչական փաստաթղթերում խոսվում է նաև երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի մասին։

2008-ի փետրվար-մարտի իրադարձությունների նոր հետաքննություն է ընկած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործընթացների հիմքում։

Բացի քաղաքական նշանակությունից, հետաքննության ավարտին են սպասում նաև զոհերի հարազատները։

Գործի նյութերից պարզ է դառնում, որ, ըստ քննիչների՝ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Ղարաբաղից բերված ուժայինները, որոնց հրամանատարը գեներալ Սամվել Կարապետյանն է (գործով անցնում է որպես վկաԲացի այդ, ջոկատը տեղակայված է եղել Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Հետաքննությունը պնդում է ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Քննիչները նաև ստուգում են ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել Երևան ժամանած ուժայիններին։ Վերջինները հերքում են այդ պնդումները։

2008-ի իրադարձությունների նոր հետաքննությունը սկսվեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, որն իշխանության եկավ բողոքի ցույցերի արդյունքում։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0