Գլխավոր էջ | Միջազգային | Գաղտնի զեկույց. «Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել»

Գաղտնի զեկույց. «Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել»

By
Գաղտնի զեկույց. «Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել»

Բրիտանական Middle East Eye պարբերականը հաղորդում էոր իրենց մոտ է հայտնվել  Միացյալ արաբական Էմիրությունների քաղաքագիտական  հարցերով զբաղվող կենտրոնի փորձագետների պատրաստած գաղտնի զեկույցի պատճենը, որտեղ հետաքրքրական տեղեկություններ կան Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ զեկույցը պատրաստվել է բաց և փակ աղբյուրների և ռեսուրսների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սույն թվականի մայիսին հրահանգել են  ի կատար ածել Թուրքիայի կառավարության դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը։

Ըստ աղբյուրի՝  սաուդցիները հրամայել են օգտագործել բոլոր լծակները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որի վերջնական նպատակն է Էրդողանին հեռացնել է իշխանությունից։

Զեկույցում նշվել է.

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը սկսելու է ճնշում գործադրել Թուրքիայի տնտեսության վրաաստիճանաբար կրճատելով սաուդական ներդրումները Թուրքիայում, ինչպես նաև Թուրքիա մեկնող սաուդցի զբոսաշրջիկների թիվը։ Դրանից զատ կրճատվելու է սաուդական ներկրումները Թուրքիայից։ Սակայն ամենակարևորն այն է, որ պաշտոնական Էր Ռիադը Թուրքիայի դերը իսլամական հարցերում հասցնելու է նվազագույնի»։

 

Վերջում ասվում է, որ Անկարան անհաջողության մատնվեց Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջի գործում։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան այդ գործը ցանկանում էր քաղաքականացնել, սակայն չհաջողվեց անել և այժմ ժամանակն է, որ Էր Ռիադը պատասխան հարված հարցնել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0