Գլխավոր էջ | Միջազգային | Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին

Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին

By
Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին

Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքը հսկելու համար՝ այդ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու նպատակով, հայտնում է News Sky-ը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը հղումով:

«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Լոնդոնը նման քայլի է դիմել վերջին չորս ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ներառյալ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավի կալանումը, ինչը վկայում է առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքի մասին:

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցում Stena Impero բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0