Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ին անհանգստացրել է Էրդողանի հայտարարությունը

ԱՄՆ-ին անհանգստացրել է Էրդողանի հայտարարությունը

By
ԱՄՆ-ին անհանգստացրել է Էրդողանի հայտարարությունը

ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից  տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտղության խոսնակ Մորգան Օրթագուսը, հավելելով, որ դա կլինի  «միակողմանի  և անընդունելի քայլ»։

Ամերիկացի պաշտոնյան նկատել է, որ  ԱՄՆ-ի անհանգստության պատճառներից մեկն այն  է, որ  որ այդ հատվածից ոչ հեռու տեղակայված են ամերիկյան զինված ստորաբաժանումներ։

Օրթագուսը Թուրքիային կոչ է արել ԱՄՆ-ի հետ մշտական կապի մեջ լինել և համատեղ աշխատանքներ իրականացնել։ 

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների հարցում թուրք-ամերիկյան անհամաձայնություններին, խոսնակն ասել է.

«Մենք կարծում ենք, որ թուրք-ամերիկյան երխոսությունը միակ միջոցն է սահմանամերձ շրջանում անվտանգությունը ապահովելու համար։ Թուրքիայի կողմից առանց համաձայնության իրականացվելիք ցանկանացած  ռազմական միջամտություն կվնասի ընդհանուր շահերին»,- ասել է Օրթագուսը։

Ավելի վաղ Սիրիայում նոր ռազմական գործողության մասին հայտարարություն արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0