Գլխավոր էջ | Միջազգային | ԱՄՆ-ն առայժմ չի հստակեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ժամկետը

ԱՄՆ-ն առայժմ չի հստակեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ժամկետը

By
ԱՄՆ-ն առայժմ չի հստակեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ժամկետը

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը լրագրողների հետ զրուցում  հայտարարել է, որ առաժմ հստակեցված է, թե երբ է Վաշինգտոնը Թուրքիայի դեմ կիրառելու ատժամիջոցները։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։  Մենք որպես պետքարտուղարություն  աշխատում ենք պաշտպանել դիվանագիտության սկզբունքները և մեր կապերը Թուրքիայի հետ։ ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ պատժամիջոց կիրառելը շատ լուրջ քայլ է։ Երբ պետքարտուղարը և նախագահը որոշում կկայացնեն, կհայտարարենք այդ մասին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Անդրադառնալով Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին՝ Օրթագուսը ասել է, որ դա հեշտ հարց չէ, մանավանդ, որ Սիրիայի Մանբիչում, որը ներառվելու է անվտանգության գոտու մեջ կան ամերիկյան զինված ստորաբաժանումներ։

 

Վերջերս Թուրքիայում էր գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։ Թուրքական լրատվամիջոցները նախօրեին տեղեկացրել էին, որ  Սիրիայում  անվտանգության գոտու ստեղծվելու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունները հաջող չեն ընթացել և կողմերը համաձայնության չեն հասել։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0