Գլխավոր էջ | Միջազգային | CNN-ը Երևանն ընդգրկել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ քիչ զբոսաշրջիկներ կան

CNN-ը Երևանն ընդգրկել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ քիչ զբոսաշրջիկներ կան

By
CNN-ը Երևանն ընդգրկել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ քիչ զբոսաշրջիկներ կան

Ամերիկյան CNN հեռուստաալիքը Երևանը ներառել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն լինում:

Հոդվածում նշվում է, որ Երևանի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների և խորհրդային ժամանակաշրջանի բլոկների վառ արտահայտված տարբերությունն է:

Հեռուստաալիքը օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ատրիբուտբերի և Էրեբունի պատմահնագիտական թանգարանում քաղաքի պատմության հետ, որտեղ ներկայացված են մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված ուրարտական քաղաքի՝ Էրեբունի ամրոցի մշակույթը և պատմությունը:

Բացի Հայաստանի մայրաքաղաքից CNN-ի վարկանիշում ընդգրկվել են նաև այլ քաղաքներ՝ Թբիլիսի (Վրաստան), Մինսկ (Բելառուս), Անկարա (Թուրքիա), Պլովդիվ (Բուլղարիա), Թուրին (Իտալիա), Օրանժ (Ֆրանսիա), Նորիջ (Անգլիա) և այլն:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0