Գլխավոր էջ | Միջազգային | Թրամփը ամերիկացի սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

Թրամփը ամերիկացի սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

By

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը «Հանրապետական» կուսակցության 45 սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։  Հանդիպումը տևել է 1 ժամից ավել։

Պատժամիջոցների պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն է։

Թեև հանդիպման բովանդակության վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն չկա, այնուամենայնիվ, թուրքական աղբյուրը նշում է, որ քննարկվել է Թուրքիայի դեմ CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառելու հարցը։

CAATSA-ն օրենք է պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։

Նշենք, որ օրեր առաջ հանրապետական 2 սենատորներ ներկայացրել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0