Գլխավոր էջ | Սփյուռք | «Նպատակ և ճշմարտություն»․ Գուրգեն Յանիկյան

«Նպատակ և ճշմարտություն»․ Գուրգեն Յանիկյան

By
«Նպատակ և ճշմարտություն»․ Գուրգեն Յանիկյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազգային հերոս, 20-րդ դարի վերջի հայկական զինյալ ազատագրական պայքարի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան 125-ամյակի ծիրի մեջ, Հայկական Ժողովրդային Շարժումը օրերս ընթերցասեր հայ հանրության ուշադրությանն է ներկայացրել Յանիկյանի հեղինակած «Նպատակ և ճշմարտություն» նոր հրատարակությունը:

«Նպատակ և ճշմարտություն» խորագրով գրքում, հերոսը պատմում է 1973թ. հունվարի 27-ին ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում իր իրագործած պատմական գործողության մասին՝ երկու թուրք դիվանագետների սպանությունը, այդ ծրագրի գործադրությունն ու իր դատավարությունը: Յանիկյանն անդրադառնում է ամերիկյան բանտում իր առաջին դատավճռից հետո տեղի ունեցած անցուդարձերին, հայկական քաղաքական տարբեր հոսանքների ու անձերի բացասական դերակատարությանը իր դատապարտման մեջ, ինչպես նաև ներկայացնում է իր տեսակետները Աստծո, արդարության, մարդու առաքելության ու նման հարցերի մասին:
«Հավելված» բաժնում բերված են նյութեր, որոնք հավելյալ լույս են սփռում Գ. Յանիկյանի պատմական գործողությանն առնչվող մի շարք կողմերի վրա: 240 էջ ծավալով գրքում տեղ են գտել պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանի ներածական խոսքը և Գուրգեն Յանիկյանի կենսագրությունը՝ նրա ծննդյան և մահվան թվականների ճշգրտումներով: Ավելացված են 96 ծանոթագրություններ: 32 էջ ներդիրով ներկայացված են գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, պատմական մեծարժեք, հազվագյուտ և հետաքրքիր փաստաթղթեր:

Գիրքը խմբագրել և ծանոթագրությունները հեղինակել է «Նոր Սփիւռք» պարբերականի խմբագիր Գևորգ Յազըճյանը, շապիկների ձևավորումը բարձր արվեստով կատարել է պարբերականի երգիծանկարիչ Սևակը:
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0