Գլխավոր էջ | Սփյուռք | «Մայրը»․ Գուրգեն Յանիկյան

«Մայրը»․ Գուրգեն Յանիկյան

By
«Մայրը»․ Գուրգեն Յանիկյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ազգային հերոս, 20-րդ դարի վերջի հայկական զինյալ ազատագրական պայքարի հոգևոր հայր Գուրգեն Յանիկյանի ծննդյան 125-ամյակի ծիրի մեջ, Հայկական Ժողովրդային Շարժումը օրերս ընթերցասեր հայ հանրության ուշադրությանն է ներկայացրել Յանիկյանի հեղինակած «Մայրը» նոր հրատարակությունը:

Գուրգեն Յանիկյանի հեղինակած «Մայրը» թատրերգությունն է: Քչերին է հայտնի, որ Յանիկյանն եղել է բազմաշնորհ մի անձնավորություն՝ ճարտարագետ, գրող (արձակագիր և բանաստեղծ), դերասան, թատերագիր, բեմադրիչ... «Մայրը» թատերախաղը երկու արարով ներկայացնում է հակահայկական կոտորածների ժամանակ իր ամուսնուն կորցրած այրի Սաթենիկին, որին հափշտակում է թատրերգության առանցքային դեմքերից Ասլան խանը և բռնությամբ իր կինը դարձնելով՝ հրամայում է վերացնել նրա ծծկեր դստերը: 16-17 տարի անց ամեն ինչ երևան է գալիս, իսկ երբ Ասլան խանը որոշում է Սաթենիկի պարմանուհի դստերը իր հարճը դարձնել, մայրը նրան թունավորում է և ինքնասպան լինում:
Գրքի սկզբում տպված է Գուրգեն Յանիկյանի դերասանական տիպարով մի լուսանկար, նաև բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանի սրտի խոսքը այս հրատարակության մասին:

Գիրքը խմբագրել է «Նոր Սփիւռք» պարբերականի խմբագիր Գևորգ Յազըճյանը, շապիկների ձևավորումը բարձր արվեստով կատարել է պարբերականի երգիծանկարիչ Սևակը:
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0