Գլխավոր էջ | Սփյուռք | ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՊԱՐՏԱԴԻՐ

ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՊԱՐՏԱԴԻՐ

By
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ՊԱՐՏԱԴԻՐ

Որպեսզի այսուհետ ոչ մի օտար ուժ չհամարձակվի միջամտել մեր երկրի ներքին գործերին

Հեղափոխության օրերին, երկրի թալանչիներն ու նրանց ներկայացուցիչները ժողովրդի զայրույթի սարսափից տանը

փակվել, զավակների անունով նամակներ էին հրապարակում, և իրենց նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք խնդրում։

ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակի, երեկ երեկոյան կատարած գրառման համաձայն, այդ նույն օրերին ապօրինի

միջոցներով ամենախոշոր հարստացածները «հապճեպ փայաբաժիններ էին ծախում»:

Ըստ Մանե Գևորգյանի, Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը, նախապես, կեղծ փայատերերի միջոցով

ապօրինի փայաբաժիններ էր ձեռք բերել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա»

հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և մի շարք այլ ընկերություններում... այդ

փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։

Իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միքայել Մինասյանի փայաբաժինը, կրկին կեղծ փայատերերի

օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։

Փաստորեն, թալանված հարստությունը հեղափոխությունից հետո վերավաճառվել է և խոշոր գումարներ յուրացվել։

Եվ, իշխանության ներկայացուցիչները հաստատում են, որ «իրենց թալանածների հաշվին միշիկները» ֆինսավորում

են կայքեր, հեռուստակայաններ, քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ, որոնք լծվել են երկրի ապակայունացման,

վտանգներով հղի, աշխատանքին։

Վարչապետի մամուլի խոսնակի և ԱԺ փոխնախագահի նույն հարցի հետ առնչվող հայտարարություններից հետո

անհետաձգելի անհրաժեշտություն է առաջանում, որ էդմոնմարուքյանների հետ զբաղվելու փոխարեն

ՕՐԵ՛ՆՔԸ ՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾ, ԵՐԿՐԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ։

Վերջին հաշվով, թալանի անտեսումը այնքան էլ «սիրո և համերաշխության» հեղափոխության արժեքների հետ

համատեղելի չեն։

Այդ քայլից հետո,

— մանուկյանները, մարուքյաններն ու շահնազարյանները և նրանց նմանները առանց հովանավորի մնալով, ստիպված

«պարկեշտ» քաղաքացիների կվերածվեն։

— Օտար բոլոր պետությունները կհամոզվեն, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀՆ ՈՒ

ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և այլևս կզգուշանան Հայաստանի ներքին գործերին

միջամտելուց։

— Կայունություն կտիրի երկրում։ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ավելի վճռական կպաշտպանեն պետականությունը, և

այսուհետ վանեցյաններ վերածնվելու հնարավորություն չեն ունենա, իսկ դատավորները պաշտպանված զգալով, արդար

որոշումներ կկայացնեն։

Պահի լրջությունը նշելու համար արձանագրենք նաև, որ Հայաստանի ներկա իշխանությունը կադրային և այլ

առումներով անհամեմատելիորեն ավելի խոցելի է, քան Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՇԻՆՔԸ, որ նույնպես ժողովրդի ընտրյալ իշխանությունը լինելով, տիրապետում էր պետական գրեթե բոլոր

կառույցներին՝ Բանակին, Ոստիկանությանը, Կառավարությանը, Ազգային ժողովին, «Երկրապահ»-ին... բացի ԱԱԾ-ից։

Ժողովուրդը ձեր կողքին է։ Ապացուցե՛ք, որ արժանի եք այդ վստահության։

 

«Հայաստան» շաբաթաթերթ,

Աթենք, 29 ապրիլի 2020թ., թիվ 1011,


  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0