Գլխավոր էջ | Սփյուռք | Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական շաբաթաթերթում տեղ գտած հրապարակումները

Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական շաբաթաթերթում տեղ գտած հրապարակումները

By
Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական շաբաթաթերթում տեղ գտած հրապարակումները

Կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական շաբաթաթերթում տեղ գտած հրապարակումները.

«L'Illustration» ֆրանսիական շաբաթաթերթ, 20-ը Նոյեմբերի, 1915 թիվ. (անձնական հավաքածու)

«Հայ փախստականների ճամբար՝ Պորտ Սաիդում»

Պորտ Սաիդի մերձակայքում ճամբար է ստեղծվել ՝ ավելի քան չորս հազար հայերի ընդունելու համար, որոնց ֆրանսիացի նավաստիները, անցյալ ամսվա սեպտեմբերի վերջին փրկել էին Սիրիայի ափերից։ Ոճրագործների կոտորածից փրվելու համար, հազարավոր հայեր բարձրացել էին Սիրիայի ափերին գտնվող լեռները։ Այդ ողբերգական ոդիսականի մասին մենք պատմել ենք մեր հոկտեմբերի 9-ի համարում։

Այսպիսով, վառ կերպով նշմարվում է այն դարավոր պաշտպանությունը, որը Ֆրանսիան հատկացնում է արևելքի քրիստոնյաներին։

Պորտ Սաիդում գտնվող անգլիական զորքի խնամակալության շնորհիվ, վտանգից պաշտպանված փախստականները փորձում են մոռանալ այն տառապանքները, որոնց միջով անցել են։ Նրանց օգնություն է ցուցաբերվում Անգլիայի Կարմիր խաչի ու Կահիրեի հայոց պատրիարքի կողմից։

Փախստականների թվում կան շատ երեխաներ, կանայք և տարեցներ, ներառյալ մեկ հարյուրամյա։

 

Ինչ վերաբերում է ռազմական տարիքի տղամարդկանց, նրանք միացել են Դաշնակից զորքերի շարքերին»:

«L'Illustration», Journal Français du 09 Octobre 1915. (collection personnelle)

Ֆրանսիական «l'Illustration» շաբաթաթերթ, 9-ը Հոկտեմբերի, 1915 թիվ. (անձնական հավաքածու)

«Հայերի բնաջնջումը

Թուրքական լծի տակ ապրող դժբախտ հայերը, հավանաբար այս պատերազմին մասնակից ժողովուրդներից ամենադաժան ճակատագրին են արժանանում։

Թվում է, թե օսմանները ձգտում են հասնել նրանց ամբողջական ոչնչացմանը։ Դա համակարգված ոչնչացում է սրի և կրակի միջոցով:

Միացյալ Նահանգներից ստացված հաղորդագրության համաձայն, որտեղ կա մեծ հայկական գաղութ, կոտորվել է ավելի քան 450 000 մարդ; ևս 500,000 ուրիշներ կվախճանվեն ծայրահեղ դաժան պայմանների պատճատով (հետապնդում, սով...), ինչ պայմաններում որ գտնվում են այս խեղջ մարդկանց մի ամբողջ խումբը, որոնց նոր ընդունեցինք Սիրիայի ափերը պաշտպանող մեր նավերի վրա։

Այս դժբախտները, որոնք ապրում էին Լաթաքիայի վիլայեթում, մասսայականորեն վտարվել են իրենց զբաղեցրած բնակավայրերից: Սարսափահար նախիրի պես, նրանց քշել են դեպի լեռներ, դեպի «Djebel Moussa» լեռնազանգված, Անտիոքի ծոցից դեպի հյուսիս։

Սկզբում տղամարդիկ պաշտպանվելով, կարողացել են փախչել իրենց հետապնդողներից և աստիճանաբար նվաճել ծովափը ՝ հույս ունենալով միայն այնտեղից փրկության մասին: Բայց շուտով նրանց սկսում է պակասել զինամթերքն ու սնունդը: Եթե նրանց չհաջողվեր կապ հաստատել ֆրանսիական նավերից մեկի հետ, Նրանք կամ իրենց հետապնդողների զոհն էին դառնալու, կամ մահանալու էին սնունդի պակասից։ Մեր նավատորմի անդամները շտապելով նրանց օգնության, սեպտեմբերի 12-ին և 13-ին, կարողացան փրկել ավելի քան 5,000 մարդ, որոնց ժամանակավորապես տեղափոխեցին Պորտ-Սաիդ»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0