Գլխավոր էջ | Սփյուռք | Ֆրանսիայում ՏԻՄ ընտրություններին ցածր է եղել մասնակցությունը. Փարիզում առաջատար է Անն Իդալգոն

Ֆրանսիայում ՏԻՄ ընտրություններին ցածր է եղել մասնակցությունը. Փարիզում առաջատար է Անն Իդալգոն

By
Ֆրանսիայում ՏԻՄ ընտրություններին ցածր է եղել մասնակցությունը. Փարիզում առաջատար է Անն Իդալգոն

Նախօրեին Ֆրանսիայում տեղի է ունեցել ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլը պետք է տեղի ունենա մարտի 22-ին, բայց հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի արագ տարածումը և ձեռնարկվող միջոցառումները՝ հնարավոր է այն հետաձգվի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ վաղը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա հայտարարությամբ՝ հստակեցնելու՝ կլինի՞ ընտրությունների երկրորդ փուլ, թե՞ ոչ։

ՏԻՄ ընտրություններին ֆրանսիացիները ցածր մասնակցություն են ունեցել՝ 45 տոկոս, ինչը 15 տոկոսով պակաս էր նախորդ ընտրություններից։

Ռաշիդ ալ Դատին, որն առաջադրվել էր Փարիզի քաղաքապետի ընտրություններին և զորակցում է Ադրբեջանին, այս ընտրություններին ստացել է ձայների 22 տոկոսը, իսկ Անն Իդալգոն, որը ներկայիս քաղաքապետն է, և որի կողմն էր հայերի համակրանքը, ստացել է ձայների 29 տոկոսը, ինչը շատ լավ արդյունք է Փարիզի համար։

«Մենք լավ աշխատեցինք, որ Ռաշիդ ալ Դատին շանս չունենա, բայց դեռ պետք է էլի աշխատենք, որ Անն Իդալգոյի շուրջը հավաքվեն բոլորը։ Թուրք թեկնածուները, որոնք առաջադրվել էին Լիոնում, լավ վիճակում չեն, մենք լավ աշխատեցինք, որ նրանք չհաջողեն»,- ասաց Մուրադ Փափազյանը։

Իրավիճակն անորոշ է Մարսելում, քանի որ ծագումով հայ Մարտին Վասալը ստացել է ընտրողների ձայների 23 տոկոսը, իսկ ձախերի թեկնածուն՝ 22 տոկոսը, ծայրահեղ աջը՝ 20 տոկոսը. «Մարսելում և Լիոնում երկրորդ փուլը շատ անորոշ է, քանի որ չկա մեկ թեկնածու, որ իսկապես հաղթած լինի առաջին փուլում, դեռ պետք է սպասենք՝ ով կմնա, ով հետ կվերցնի թեկնածությունը. այսօր պետք է որոշվի»,- ասաց Մուրադ Փափազյանը։

Ինչ վերաբերում է Փարիզի 15-րդ թաղամասի ընտրությանը, ապա, Փափազյանի խոսքով, այստեղ հայ Անուշ Թոռանյանը ստացել է ձայների քսան տոկոսը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

Լիոնում առաջադրված Ժորժ Քեփենեկյանը չորրորդ տեղն է զբաղեցրել՝ ստանալով 12 տոկոս։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0