Գլխավոր էջ | Սփյուռք | Երուսաղեմի հայկական թաղամասում պատերին փակցված անգլալեզու քարտեզները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Երուսաղեմի հայկական թաղամասում պատերին փակցված անգլալեզու քարտեզները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

By
Երուսաղեմի հայկական թաղամասում պատերին փակցված անգլալեզու քարտեզները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Իսրայելում  Երուսաղեմի հայկական թաղամասում պատերին փակցված  Հայոց ցեղասպանության մասին քարտեզները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Լրատվամիջոցները մասնավորապես դժգոհում են, որ «Հայոց ցեղասպանություն 1915-1923» անվանումով քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները մասնատված են ներկայացված:

Իսրայելում թուրքական շրջանակները մտավախություն են հայտնել, որ եթե իրենք պատռեն կամ հանեն Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները, կարող են ձերբակալվել՝ ազատությունը սահմանափակելու մեղադրանքով:

Թուրքական աղբյուրը նշում է, որ «եթե անգամ քարտեզները վերացվեն, նորերը կրկին կփակցվեն»:

Նշվում է, որ այս քարտեզներում Օսմանյան կայսրությունը բաժանված է երկու մասի: Արևմտյան մասում գրված է Օսմանյան, արևելյանի մի հատվածում` Հայաստան, հարավ-արևելյանում` Քրդստան:

Քարտեզներում կարմիր գույնով նշված են այն շրջանները, որտեղ Օսմանյան կայսրությունը հայերի բնաջնջում է իրականացրել:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0