Գլխավոր էջ | Սփյուռք | ԱՄՆ-ում ազատ է արձակվել թուրք հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանը

ԱՄՆ-ում ազատ է արձակվել թուրք հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանը

By
ԱՄՆ-ում ազատ է արձակվել թուրք հյուպատոսի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանը

Կալիֆոռնիայի դատարանը բավարարել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը:

Ինչպես հաղորդում է rusarminfo-ն, պաշտպանությունը նախկինում մի քանի անգամ դիմել է ցմահ ազատազրկման դատապարտված Սասունյանին վաղաժամ ազատ արձակելու մասին խնդրանքով, սակայն նախորդ դիմումները մերժվել էին:

Դատախազների մեղադրական եզրակացության համաձայն՝ թուրք հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար, որը տեղի է ունեցել 1982-ի հունվարի 28-ին, դրդապատճառ է հանդիսացել թուրքական ռեժիմից Հայոց ցեղասպանության համար վրեժ լուծելու ցանկությունը:

Նշվում է, որ պաշտոնական Անկարան արդեն արձագանքել է Սասունյանի ազատ արձակմանը: Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ այդ լուրն ընդունել են «մեծ ափսոսանքով» և կբողոքարկեն այն:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0