Գլխավոր էջ | Սփյուռք | Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

By
Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը

«Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» հայերենի մրցույթի միջազգայնացման գործընթացը. նոյեմբերի 23-ին Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը։

«Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամն այս մրցույթով նպատակ ունի մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստելու սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների և մայրենի լեզվի պահպանմանը։

Հիմնվելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման բազմամյա դրական փորձի վրա` «Այբ» հիմնադրամը ստեղծել և 2014 թվականից Հայաստանում և Արցախում անցկացնում է «Մեղու» հայերենի մրցույթը, որի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար, զարգացնել նրանց լեզվամտածողությունը և լեզվագիտական ունակությունները, օգնել աշակերտների ներուժի բացահայտմանը և ինքնադրսևորմանը, նպաստել հայոց լեզվի զարգացմանն ու տարածմանը: 6 տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232.000-ից ավելի մասնակից՝ ամբողջ Հայաստանի և Արցախի 1001 դպրոցներից։

«Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը մտադիր է կազմակերպել ճանաչողական այց Հայաստան։

Վրաստանի, Իրանի և ԱՄՆ-ի մեր հայրենակից դպրոցականների համար արդեն ավարտվել է մրցույթի գրանցումը, իսկ Մոսկվայի 3-12-րդ դասարանների մեր երեխաները կարող են գրանցվել մինչև նոյեմբերի 20-ը՝ գրելով meghu@ayb.am էլ. հասցեին»,-հայտնում են հիմնադրամից։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0