Գլխավոր էջ | Սփյուռք | ԱՄՆ-ում անհայտ անձը համալսարանին 2 միլիոն դոլար է նվիրաբերել հայագիտության ուսումնասիրման համար

ԱՄՆ-ում անհայտ անձը համալսարանին 2 միլիոն դոլար է նվիրաբերել հայագիտության ուսումնասիրման համար

By
ԱՄՆ-ում անհայտ անձը համալսարանին 2 միլիոն դոլար է նվիրաբերել հայագիտության ուսումնասիրման համար

Կալիֆորնիայի պետական համալսարանը անոնիմ 2,1 միլիոն դոլար է ստացել հայագիտության ամբիոնին աջակցելու համար:

«Չնայած բարեգործը նախընտրել է անանուն մնալ, նման առատաձեռն քայլի արդյունքը չի կարող աննկատ մնա: Այն շատերին կվերաբերի, քանի որ Կալիֆորնիայի պետական համալսարանը (CSUN) ավելի շատ ուսանողների է կրթում, քան Երևանի սահմաններից դուրս ցանկացած այլ համալսարան: Այս նվերը կամրապնդի առանց այն էլ ուժեղ ծրագիրը, որն ապահովում է հայկական մշակույթի և հայերի ազդեցության մասին գիտելիքների հիմքը, այդ թվում ամերիկյան հայերի, ոչ միայն Կալիֆորնիայում, այլև ողջ աշխարհում»,- CSUN նախագահ Դայան Հարիսոնի խոսքերն է մեջբերում Asbarez պարբերականը:

Կալիֆորնիայի պետհամալսարանի հայկական հետազոտությունների ծրագրերի ղեկավար Վահրամ Շեմասյանն էլ իր հերթին նշել է, որ անանուն օգնությունը լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի հայերի և հայկական հետազոտությունների նկատմամբ:

 

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0