Գլխավոր էջ | Սփյուռք | «Մայրս հայուհի է, ինձ դաստիարակել է հայ տատիկս». բարձրացատկի առաջին եռակի չեմպիոնուհին պատմել է իր արմատների մասին

«Մայրս հայուհի է, ինձ դաստիարակել է հայ տատիկս». բարձրացատկի առաջին եռակի չեմպիոնուհին պատմել է իր արմատների մասին

By
«Մայրս հայուհի է, ինձ դաստիարակել է հայ տատիկս». բարձրացատկի առաջին եռակի չեմպիոնուհին պատմել է իր արմատների մասին

Օրերս ռուս թեթևատլետուհի Մարիա Լասիցկենեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում տարել է իր երրորդ հաղթանակը բարձրացատկի աշխարհի առաջնությունում՝ դառնալով տվյալ մարզաձևի առաջին եռակի չեմպիոնուհին պատմության մեջ:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, Մարիան ծնվել է 1993-ի հունվարի 14-ին Կաբարդա-Բալկարական Հանրապետությունում բնակվող ռուս-հայկական ընտանիքում:

«Մայրս հայուհի է: Ես մեծացել եմ բազմազգ, հետաքրքիր ընտանիքում… Ինձ  դաստիարակել է հայ տատիկս և միշտ ասել է, որ ընտանիքն ամենից կարևոր է»,- իր ծագման մասին խոսելիս ասել է մարզուհին:

Թեթև ատլետիկայով ապագա չեմպիոնուհին սկսել է զբաղվել 10 տարեկանում: Հատկանշական է, որ նրա մարզիչը հայ է եղել՝ Գենադի Գաբրիլյանը, որը Մարիայի հետ աշխատում է մինչ օրս: Գաբրիլյանի ղեկավարությամբ նա մեծ հաջողության է հասել մարզաշխարհում:

Վերջին հաղթանակից հետո Մարիային շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նրա հաջողությունը «տրիումֆ» անվանելով:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0