Գլխավոր էջ | Սփյուռք | Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

By
Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։

Այսուհետ արգենտինական ակումբի մարզաշապիկի վրա լինելու է թուրքական ընկերության լոգոն և «Turkish Airlines» գրությունը։ Պայմանագիրը կնքվել է 3 տարով։

Հարցի շուրջ խոսել է Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպություններից մեկի  անդամ  Էդուարդո Կոստանյանը։ Նա նշել է, որ դրանով Թուրքիան փորձում է առաջին հերթին բարձրացնել իր վարկանիշը աշխարհում։  Ըստ նրա՝ այդ առումով, Turkish airlines-ը կարևոր գործիք է Թուրքիայի համար։

«Չենք ցանկանում, որ թուրքական ընկերությունը ներխուժի արգենտինական ֆուտբոլ»,- ասել էր Կոստանյանը։

 

Էրմենիհաբերը տեղեկացնում է նաև , որ Արգենտինայում տեղի հայերը մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելության դեմ։ Արգենտինահայերը շեշտում են, որ Էրդողանի վարչակարգը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ կապելով հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0