Գլխավոր էջ | Սփյուռք | ԱՄՆ-ում մերժվել է Համբիկ Սասունյանի դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը

ԱՄՆ-ում մերժվել է Համբիկ Սասունյանի դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը

By
ԱՄՆ-ում մերժվել է Համբիկ Սասունյանի դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը

Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը հուլիսի 25-ին մերժել է  Համբիկ Սասունյանի՝ պայմանական ազատ արձակման վերաբերյալ 2021թ նախատեսվող դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը։ Գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ Համբիկ Սասունյանը եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։

Ավելի վաղ, այս տարվա մայիսի 30-ին Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը նամակ էր հղել Թուրքիայի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ խորհրդին դիմում է ներկայացվել Համբիկ Սասունյանի պայմանական ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը անցկացնել ավելի վաղ քան սահմանված է։ Խորհուրդը պահանջել էր, որ թուրքական կողմը այս հարցում հայտնի իր դիրքորոշումը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ս.թ. հունիսի 27-ին հարցի վերաբերյալ իր առարկությունն էր հայտնել խորհրդին։

2017-ին էլ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել էր 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:

Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել էին թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:

 

Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0